211652_close_icon
views-count1276 դիտում article-date 16:36 13-07-2026

Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 20 կմ հատվածում բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր