211652_close_icon
views-count3281 դիտում article-date 10:10 14-07-2016

Ղարաբաղի քաղաքական էլիտան դեմ է արտահայտվել փաստաթղթին. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է լրատվամիջոցներում, ինչպես նաև փորձագիտական-քաղաքական դաշտում հստակ տեղեկություններ են շրջանառվում, որ ԼՂՀ հարցով բանակցությունների սեղանին դրված է շատ կոնկրետ փաստաթուղթ: Հայկական կողմի լռությունը, այս լուրերը առանց մեկնաբանությունների թողնելն ու շարունակ պնդելը թե բանակցությունները չեն վերսկսվի՝ մինչև հրադադարի դիտարկման մեխանիզմները չներդրվեն ու անվտանգության երաշխիքներ չլինեն, արդեն որևէ մեկի համար համոզիչ չեն։ «ՉԻ» տեղեկություններով՝ Հայաստանի լռությունը պայմանավորված է ԼՂՀ քաղաքական իշխանության հետ ունեցած տարաձայնություններով։ Փաստաթղթին կտրուկ դեմ է արտահայտվել Ղարաբաղի քաղաքական էլիտան։ Չի բացառվում, որ մոտ օրերս Ղարարաղի քաղաքական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչը կամ ներկայացուցիչները հանդես գան հարցազրույցով կամ էլ մամլո ասուլիսով, որտեղ կբարձրաձայնեն քննարկվող փաստաթղթի մասին ղարաբաղցիների կարծիքը։ Իսկ այդ ընթացքում Հայաստանի բանակցային «ստրատեգները» ուղիներ են փնտրում՝ ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից՝ տապալելով առաջարկվող տարբերակի քննարկումը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր