8350 դիտում
10:00 09-04-2016
Ո՞ւմ մտքով կանցներ, որ Ադրբեջանը ռուսներից գնած զենքը կօգտագործի Ղարաբաղի դեմ. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառած զենքին՝ գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը) հայտարարել է, թե Ադրբեջանը խաբել է Ռուսաստանին, որովհետև խոստացել էր, որ ժամանակակից զենքը Ղարաբաղում չէր օգտագործելու
«ՉԻ»– Դե իհարկե, ո՞ւմ մտքով կանցներ, որ գիշեր-ցերեկ Ղարաբաղը գրավելու մասին խոսող Ադրբեջանը ժամանակակից զենքը գնում է հենց Ղարաբաղի դեմ օգտագործելու համար։ Ակնհայտ է, չէ՞, որ եթե պատառոտված շորերով հարբեցողը դողացող ձեռներով անցորդներից հարյուրական դրամ է մուրում, հաստատ օրվա վերջում հավաքած փողով պաղպաղակներ է գնելու ու նվիրի երեխաներին։ Բա հո օղի չի՞ գնելու։ Դրա համար էլ Ռուսաստանը սիրով խաբվել է։
Բայց հետաքրքիրն այն է, որ ռուսներն իրենք երբևէ չեն հայտարարել թե Ադրբեջանն իրենց խաբել է։ Հակառակը՝ հայտարարել են, թե լավ էլ հասկանում են ինչն ինչոց է, բայց դա ընդամենը բիգնես է։ Իսկ բիզնեսում ընդունված չէ նման հարցեր տալ։ Եթե մեկը խանութից մի «յաչեյկա» ձու է գնում, վաճառողի համար ի՞նչ տարբերություն՝ նա ձվածե՞ղ կսարքի, թե՞ դուրս կգա պատշգամբ ու ձվերը կնետի անցորդների վրա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5018 դիտում
09:26 08-04-2016
Հարկ եղած դեպքում զենքը ձեռքին կպայքարի Արցախի անկախության համար. «Չորրորդ իշխանություն»
13465 դիտում
15:24 22-10-2014
Եթե ադրբեջանցիներն իրենց գնած զենքով համը հանեն, այդ զենքը կմտցնենք նրանց քամակը.Մանվել Գրիգորյան
3311 դիտում
10:10 14-07-2016
Ղարաբաղի քաղաքական էլիտան դեմ է արտահայտվել փաստաթղթին. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
4870 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են