3421 դիտում
10:51 04-09-2019
Էդմոն Մարուքյանին գնում է կառավարություն՝ ծանոթանալու հույժ գաղտնի փաստաթղթին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատրաստվում է գնալ կառավարություն և ծանոթանալ 2014 թվականին պատրաստված հույժ գաղտնի փաստաթղթին, որի մասին օգոստոսի 4-ին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց Էդմոն Մարուքյանը:
Վարչապետի հայտարարությունից հետո` օգոստոսի 5-ին, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրություն էր ուղարկել ՀՀ Նիկոլ Փաշինյանին եւ խնդրել տրամադրել գաղտնի զեկույցի օրինակը: Եվ, ահա, վարչապետի աշխատակազմում երկար քննարկումներից հետո որոշել են Էդմոն Մարուքյանին հրավիրել կառավարություն` անձամբ ծանոթանալու դրան: «Պետք է գնամ, որպեսզի տեղում հասկանամ` ինչ փաստաթղթի մասին է խոսքը: Փաստաթուղթը հույժ գաղտնի է. եթե լինի նման փաստաթուղթ, կասեմ դրա մասին: Ես կարծում եմ, որ եթե կանչել են, նշանակում է` նման փաստաթուղթ կա»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Էդմոն Մարուքյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5638 դիտում
15:19 25-03-2023
Ստեփանակերտի 2 բնակիչ Ադրբեջանին են փոխանցել գաղտնի և հույժ գաղտնի տեղեկություններ. նրանք կալանավորված են
2749 դիտում
09:25 20-12-2019
Պարոն Մարուքյանին կարող է ճնշել միայն ժողովրդի տեսակետը. Խաժակյանը՝ Մարուքյանին ճնշելու մասին. «Ժողովուրդ»
2842 դիտում
10:53 31-03-2021
ՀՀ և Արցախի նախկին նախագահները հույժ գաղտնի որոշում են կայացրել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1870 դիտում
15:37 05-01-2025
2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ. Դավիթ Խուդաթյան
4873 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են