Սինգապուրի ավտոճանապարհներից մեկում վրաերթի էր ենթարկվել ճանապարհը չթույլատրելի հատվածով հատող դպրոցականը: Վերջինս փորձել էր վազքով հատել ճանապարհը, սակայն չէր հասցրել: Նրան բախվել էր ընթացող մեքենան և մի կողմ շպրտել:
Բարեբախտաբար, դպրոցականը չէր վնասվել, իսկ տեղի ունեցածը գուցե մեծ դաս ծառայի նրան` ողջ կյանքի ընթացքում: