211652_close_icon

Գալուստ Սահակյանն ընդունել է Բուլղարիայի դեսպանին

views-count2019 դիտում article-date 14:47 13-07-2016
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 13-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովին, ով Հայաստանի Հանրապետությունում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գեորգի Կարաստամատովին՝ Հայաստանում պաշտոնավարման ժամանակաշրջանում իրականացրած նպաստավոր համագործակցության համար եւ հաջողություն մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում: Գալուստ Սահակյաննընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ համագործակցության խորացման տեսանկյունից: Այս համատեքստում նա կարեւորել էՀայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի դերը: Անդրադառնալով տարբեր միջխորհրդարանական վեհաժողովներում համագործակցությանը՝ Ազգային ժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի եւ Բուլղարիայի պատվիրակությունները միջազգային հարթակներում հանդես կգան փոխադարձ հավասարակշռված մոտեցումներով: Գեորգի Կարաստամատովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում արել է հնարավորը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման ու խորացման համար: Դեսպանը բարձր է գնահատել երկու խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ սերտ աշխատանքը, ինչպես նաեւ կարեւորել է միջազգային տարբեր խորհրդարանական հարթակներում փոխգործակցության խորացումը: Խոսելով Բուլղարիայի հայկական համայնքի խնդիրներից` նա վստահեցրել է, որ հայերն այնտեղ պաշտպանված են, ապրում եւ ստեղծագործում են ինչպես Բուլղարիայի լիիրավ քաղաքացիներ: Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է, որ հայ եւ բուլղար ժողովուրդների միջեւ վաղեմի բարեկամությունը, մշակութային առնչությունները նպաստավոր հիմք են հանդիսացել երկու պետությունների հարաբերությունների զարգացման համար:

Նմանատիպ նյութեր