Անհրաժեշտ 16 մլն եվրոն գտնվել է, մի բան էլ ավելի. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ»-ն արդեն տեղեկացրել է, որ նոր Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչելու համար իշխանության պնդմամբ անհրաժեշտ 16 մլն եվրոն գտնվել է:
Հիշեցնենք՝ համաձայն մեր տեղեկությունների՝ 7 միլիոն եվրո համաձայնել է տրամադրել Եվրամիությունը, 1 միլիոն եվրոյի համաձայնություն է տվել ԱՄՆ-ը, կես միլիոն ներդրում է պատրաստ իրականացնել Գերմանիան, ևս կես միլիոն՝ Մեծ Բրիտանիան։ Իր հերթին ՀՀ իշխանությունը պատրաստակամություն էր հայտնել այս գործի համար տալ 3 միլիոն եվրո։ Ստացվում է, որ 12 միլիոնն արդեն կա։ Եվս 14 միլիոն եվրո, այսինքն՝ անհրաժեշտ միջոցներից մի բան էլ ավելի, ակնկալվում է Եվրամիության տարբեր ֆոնդերից։
Եվ չնայած սրան՝ գործընթացը մեր տեղեկություններով, ընթանալու է բոլորովին այլ սցենարով:
«ՉԻ» տեղեկություններով՝ հուլիսի 2-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Նիստին բավականին բուռն քննարկում է ծավալվել ԸՕ-ի փոփոխությունների իրագործման և ԼՂՀ հիմնախնդրի շուրջ: Շատերը՝ ԼՂՀ վերջին զարգացումներով պայմանավորված, հենց նիստի ժամանակ ասել են, որ եթե նման իրավիճակում իշխանությունը ներդնի նախագրանցման համակարգը՝ ընտրողների էլեկտրոնային բազայի կիրարկմամբ, ապա իշխանությունը, այսինքն իրենք, կպարտվի հենց մոտ ապագայում կայանալիք ընտրություններում:
Հայտնի նիստի շրջանակներում կասկածահարույց մտքերի տեղատարափ է արձանագրվել, և Սերժ Սարգսյանը որոշել է մի քանի օր հետո միայն հայտնել իր կարծիքը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]