211652_close_icon
views-count5029 դիտում article-date 09:43 13-07-2016

Պատգամավորը 1.2 միլիարդ դրամ նվեր է ստացել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արկադի Համբարձումյանը (առավել հայտնի «Դերժավայի Արկադի» անունով) Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների և ունեցվածքի հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ պատգամավորը նախորդ տարի 106 մլն 200 հազար դրամով հողամաս է գնել, իսկ 6 մլն դրամով՝ Toyota Land Cruiser Prado 2.7 տեսակի ավտոմեքենա: Նույն տարում նա հանձնել է 732.2 մլն դրամ և 644.9 մլն դրամ փոխառություններ, որոնք հարկային տարվա վերջում դարձել են համապատասխանաբար 1.6 մլրդ և 605 մլն դրամ: Արկադի Համբարձումյանը նախորդ տարի հայտարարագրել է 5 մլն 236 հազար դրամ: Պատգամավորը 2015 թվականին եկամուտ է ստացել աշխատավարձից և նվիրատվությունից: Նրա աշխատավարձը կազմել է 6.7 մլն դրամ, իսկ նվեր է ստացել 1 մլրդ 250 մլն դրամ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր