211652_close_icon
views-count2690 դիտում article-date 13:08 13-07-2016

Այսօր ամերիկացի ճանաչված դերասան Հարիսոն Ֆորդի ծննդյան օրն է

Իր ծնողների պես Հարսիոն Ֆորդն էլ է դեմոկրատ և ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի ընկերն է։ 1995 թվականի սեպտեմբերի 7-ին Ֆորդը ԱՄՆ-ի սենատում սատարեց Դալայ Լամային և Տիբեթի անկախությանը։ 2008 թվականին Հարիսոն Ֆորդը հնչյունավորել է «Դալայ Լամայի վերածնունդը» փաստագրական ֆիլմը։ 2003 թվականին Հարիսոնը հրապարակավ քննադատել է Իրաքյան պատերազմը և կոչ է արել փոխել ԱՄՆ-ի նախագահական ռեժիմը։ Բացի այդ նա քննադատել է Հոլիվուդին դաժան ֆիլմերի համար և ԱՄՆ-ին կոչ է արել ուժեղացնել վերահսկողությունը հրազենի նկատմամբ։ Հարիսոնը Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Գրեյ Դևիսի կողմնակիցն էր և հայտարարել էր, որ նրան Առնոլդ Շվարցենեգերով փոխարինելը սխալ կլինի։ Հարիսոն Ֆորդը համարվում է ամենաշատ եկամուտ ունեցած Հոլիվուդյան դերասաններից մեկը, 2001 թվականին նա գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենահարուստ դերասան։ ԱՄՆ-ում նրա մասնակցությամբ ֆիլմերից ստացված հասույթը կազմում է մոտավորապես 3.8 միլիոն դոլլար, և այդ ցուցանիշով Հարիսոն Ֆորդն 4-րդն է, իսկ 2008 թվականին Forbes հանդեսի վարկածով ճանաչվել է Հոլիվուդի ամենաթանկարժեք դերասանը։

Նմանատիպ նյութեր