Դերասան Հարիսոն Ֆորդը հազիվ է խուսափել ուղևորատար օդանավին բախվելուց
Հոլիվուդյան հայտնի դերասան Հարիսոն Ֆորդը, ով սիրում և վաղուց վարում է ինքնաթիռներ, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում կատարած հերթական թռիչքից հետո Aviat Husky մեկշարժիչանի օդանավն անհաջող է իջեցրել և մի կերպ խուսափել «Ամերիկյան ավիաուղիներ» ընկերությանը պատկանող ուղևորատար օդանավի հետ բախումից, հաղորդում է BBC-ն։
Ավիադիսպետչերը հրահանգել է Ֆորդին վայրէջք կատարել թռիչքուղու վրա, սակայն վերջինս օդանավը չի կարողացել ճիշտ կառավարել և այն սխալմամբ իջեցրել թռիչքուղուց դուրս՝ վտանգելով և իր, և նշված օդանավում գտնվող 110 ուղևորի ու անձնակազմի անդամների կյանքը։
Բարեբախտաբար, տուժածներ չկան միջադեպից։