211652_close_icon
views-count52585 դիտում article-date 14:52 12-07-2016

Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում. տանտերն իր տանը հայտնաբերել է գողերին, որոնցից մեկը դանակահարել է նրան. գողի փախուստը կասեցրել են ոստիկանները. տուժածը վիրահատարանում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում կրծքավանդակի և որովայնի շրջանում սուր կտրող ծակած առարկայի հետևանքով ստացած վնասվածքներով Աբովյանի հիվանդանոց է տեղափոխվել 7-րդ միկրոշրջանի բնակիչ Արմեն Հակոբյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ բժիշկները կհետազոտեին վիրավորին, ոստիկանության Աբովյանի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստանում, որ նրանց տանը ավազակային հարձակում է տեղի ունենում: Ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ Աբովյանի ոստիկանապետ Վարդան Վարդանյանի, և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում ժամանում են հանցագործության վայր և տեղում վնասազերծում Ա. Հակոբյանին դանակահարած կասկածյալին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը Ճամբարակ քաղաքի բնակիչ, 30-ամյա Արա Ասատրյանն է, ով տեղափոխվել է ոստիկանության Աբովյանի բաժին: Ոստիկաններն ու քննիչներն ունեն կասկածներ, որ նա միայնակ չի գործել. ունեցել է հանցակից ընկեր: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ա. Ասատրյանն իր ընկերոջ հետ գողություն անելու նպատակով մտել է տուժածի բնակարան, որտեղ այդ պահին մարդ չի եղել և տուժածները վերադառնալով տուն՝ կանգնել են փաստի առաջ, և այդ ժամանակ էլ հանցագործներից մեկը դիմելէ փախուստի և իսկ Ա. Ասատրյանը դանակով հարձակվել է Ա. Հակոբյանի վրա, հարվածել, սակայն չի կարողացել ճողոպրել, քանի որ իրավապահները տաք հետքերով բռնել են նրան: Հանցագործությունն ամբողջությամբ բացահայտելու համար Կոտայքի մարզի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի կողմից ստեղծվել է քննչական խումբ, որը ղեկավարում է Աբովյանի քննչական բաժնի պետ Հ, Ղազարյանը: [b]Կասկածյալ, 30-ամյա Արա Ասատրյանը, ով գողությունից հետո քաշքշուկի մեջ էր մտել տանտերերի հետ[/b] [img]/ups/images/0476898001468333363638717.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր