Վանաձոր քաղաքի Քիմիագործների այգում այրվել է անասնակեր
Հուլիսի 11-ին, ժամը 21.10-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Քիմիագործների այգում այրվում է կուտակված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.21-ին, մարվել՝ 21.23-ին: Այրվել է մոտ 500 կգ կուտակված անասնակեր: