211652_close_icon
views-count673 դիտում article-date 18:26 11-07-2016

Մեկնարկեց «Հայաստան կառուցենք միասին» երիտասարդական առաջին հավաքը

Հուլիսի 11-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ անցկացվող «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա ողջունեց երիտասարդական հավաքի մասնակիցներին և վստահություն հայտնեց, որ հավաքի ընթացքում կլինեն շատ հետաքրքիր հանդիպումներ, կկազմակերպվեն քննարկումներ, կհնչեն տեսակետներ: Նախարարը մասնավորապես նշեց. «Համոզված եմ, հավաքը սկիզբ կդնի հետաքրքիր ծրագրի, կմիավորի ձեզ, կոգևորի ձեզ, որ գաք, օգնեք, հզորացնեք և ուժեղացնեք մեր Հայրենիքը: Երկար քննարկելուց հետո ընտրել ենք երեք ուղղություններ, որ բնորոշ են հայ ժողովրդին, Հայաստանին: Բժշկության ասպարեզում մենք հաջողություններ ունենք, բայց հզոր ներուժ ունենք, որը ավելի առաջ գնալու գրավական է: Բարձր տեխնոլոգիաների բնագավառում էլ, կարծում եմ, մեր երիտասարդները կարող են միջազգային փորձը տեղայնացնել, բերել Հայաստան, փորձել Հայաստանում կիրառել իրենց գիտելիքները, տաղանդը: Երրորդ ուղղությունը հայկական շահերի պաշտպանությունն ու մեդիա ոլորտն է: Հայաստանը կանգնած է հզոր արտաքին և ներքին մարտահրավերների առջև: Հայ դատն այսօր երեք կարևոր ուղղություն ունի՝ Հայաստանի հզորացում, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծում, և առաջնորդվելով Համահայկական հռչակագրի պահանջներով՝  հայ ժողովրդի ոտնահարվածիրավունքների վերականգնում: Ամփոփելով խոսքս նշեմ, որ հայ ժողովուրդը երկու նպատակ ունի՝ ստեղծել հզոր, ուժեղ Հայաստան և պահպանել աշխարհում հայի տեսակը, հայի արմատը, ունենալ մրցունակ ժողովուրդ»: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը իր խոսքում կարևորեց երիտասարդների դերը հայ ժողովրդի ապագայի կերտման հարցում: Նախարարը շեշտեց. «Երիտասարդության խնդիրն այսօր հայկական տեսակի պահպանումն է, այն մի նոր հանգրվանի բերելը: Այս հավաքն այդ շատ կարևոր հարցի լուծմանն է միտված: Որն է հայ տեսակի առաքելությունը 21-րդ դարի նոր մարտահրավերների լուծման գործում: Աշխարհը որոնումների մեջ է, դասակարգվում են ժողովուրդները: Արդյոք ունա˚կ ենք ապացուցել մեր քաղաքակիրթ տեսակի առկայությունը: Այսօր շատ դժվարությամբ հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և աշխարհում փորձում է ձևավորել իր ապագան, լուծել հայկական շարունակականության և լինելիության խնդիրը:

Նմանատիպ նյութեր