27800 դիտում
21:32 10-07-2016
«Մոսկվա» կինոթատրոնում բացվեց «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հուլիսի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում բացվեց «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը: Հանդիսատեսը մինչեւ հուլիսի 17-ը հնարավորություն կունենա վայելել աշխարհի լավագույն ֆիլմերը եւ հանդիպել կինոյի դեմքերի հետ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ամեն տարվա նման, այս անգամ էլ փառատոնի բացմանը նախորդեց ծիրանօրհնեքի արարողությունը, ապա Շառլ Ազնավուրի հրապարակում բացվեցին Դմիտրի Կեսայանցի, Էդմոնդ Քեոսայանի եւ Ալբերտ Յավուրյանի անվանական աստղերը: Այնուհետև տեղի ունեցավ կարմիր գորգի հանդիսավոր արարողությունը:
«Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանն ասաց, որ հիմա դժվարին ժամանակներում ենք ապրում, եւ ամեն ինչ արվում է ազգայինը մոռանալու համար, իսկ երեք մեծանուն կինոգործիչների աստղերը բացելով, իրենք ուզում են կոչ անել՝ չմոռանալ հայ մշակույթի երախտավորներին, որոնց մոռանալն ուղղակի սրիկայություն կլինի:
Այս տարի փառատոնին ներկայացվել է ավելի քան 900 ֆիլմի հայտ՝ 91 երկրից: Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է շուրջ 135 ֆիլմ:
«Ոսկե ծիրանի» բացման ֆիլմն է 1926 թ. Հայֆիլմ » կինոստուդիայի նկարահանած «Զարե» համր գեղարվեստական ֆիլմը: Սցենարի հեղինակն ու ռեժիսորը Համո Բեկնազարյանն է: Հարություն Խաչատրյանը նշեց, որ «Ոսկե ծիրանը» բավականին գումար է ծախսել այն Մոսկվայում թվայնացնելու համար: Հայաստանի համար դժվարին տարի էր, բայց մեր կառավարությունը, մշակույթի նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը, փառատոնի պատվավոր նախագահ Լեւոն Սարգսյանը եւ փառատոնի գլխավոր հովանավոր Վիվա Սել-ՄՏՍ-ը ամեն ինչ արեցին, որ փառատոնի ընթացքը շարունակվի:
Նրա առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգվեց «Ոսկե ծիրանի» բարեկամ, իրանցի անվանի ռեժիսոր Աբաս Քիառոստամիի հիշատակը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 321+
321+
Նմանատիպ նյութեր
2871 դիտում
13:07 10-07-2016
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կմեկնարկի տարածաշրջանի ամենաճանաչված` «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը