Եվրո-2016. Ֆրանսիա-Պորտուգալիա. ո՞վ կդառնա չեմպիոն. տեսանյութ
Այսօր հայտնի կդառնա 2016 թվականի Եվրոպայի չեմպիոնը: Եզրափակիչում հանդիպում են Ֆրանսիան և Պորտուգալիան:
Առաջին անգամ այդ տիտղոսը նվաճելու հնարավորություն ունեն պորտուգալացիները` իրենց առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի գլխավորությամբ, որի համար սա 4-րդ առաջնությունն է:
Իսկ Ֆրանսիան կփորձի իր անզուգական Գրիզմանի և երկրպագուների աջակցությամբ երրորդ անգամ հռչակվել հին աշխարհամասի չեմպիոն:
Բուքմեյքերները այս խաղում բացահայտ ֆավորիտ են համարում Ֆրանսիային, որի հաղթանակի գործակիցը կազմում ` 2.02: Ոչ-ոքին` 3.22, իսկ պորտուգալացիների հաղթանակը` 4.76:
Խաղը կկայանա Սեն-Դենիի «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում: Հանդիպումը կսպասարկի անգլիացի Մարկ Կլատենբուրգի մրցավարական բրիգադը:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: