211652_close_icon
views-count2606 դիտում article-date 14:51 09-07-2016

Երևանում անցկացվել է «Գունազարդ վազք» 2-րդ վազքարշավը. լուսանկարներ

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքում 2-րդ տարին անընդմեջ անցկացվել է «Գունազարդ վազք» մարզական, ժամանցային միջոցառումը: Վազքարշավն իրականցվում է «Run Armenia» նախագծի նախաձեռնությամբ` Երևանի քաղաքապետարանի, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ: Գաղափարի հիմնական նպատակը այդպիսի մարաթոններով Երևանի բնակիչների և հատկապես երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպ քարոզելն է, ինչպես նաև վազքի մշակույթն ու զանգվածային սպորտը զարգացնելն է: Մարզական միջոցառումը մեկնարկել է առավոտյան ժամը 07:00-ին, մասնակիցների գրանցումով ու առավոտյան նախավարժանքով, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքից: Վազքարշավի մեկնարկը տրվել է ժամը 9:00-ին: Վազքուղին ներառում էր Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող հատվածը: Վազքի ընթացքում մարզիկները պատվել են էկոլոգիապես մաքուր, բացարձակ անվնաս գունավոր փոշեներկերով: Թեև վազքարշավը մրցութային չէր, սակայն վազքուղին առաջինը հատած երեքական տղաներն ու աղջիկները պարգևատրվել են գլխավոր հովանավոր «Ամերիա» բանկի մրցանակներով: «Գունազարդ վազք» նախագիծը Երևանում անցկացվում է 2015 թվականից և սովորական վազքարշավների համեմատ ոչ միայն մարզական նշանակություն ունի, այլև դիտարկվում է որպես զվարճանք: Վազքարշավի հասույթը կտրամադրվի բարեգործական նպատակի, մասնավորապես` Գյումրու անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը: «Գունազարդ վազքը» կամ «Color run Yerevan 2016» - ը միջազգային ձևաչափ ունեցող միջոցառման բաղկացուցիչ է, որն անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում. ԱՄՆ, Ավստրալիա, Բրազիլիա, Կանադա, Չիլի, Չինաստան և այլն: Վազքի ավարտը նշանավորվել է երաժշտական գունազարդ «հրավառությամբ» ու «Color Dance Party» դիսկոտեկով: Ի դեպ, միջոցառումից առաջ գունազարդված մասնակիցները լուսանկարվել են հանրահայտ արտիստների, երգիչների ու հաղորդավարների հետ: [b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+

Նմանատիպ նյութեր