Երևանում տեղի ունեցավ «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավը, որին մասնակցում էին հարյուրավոր ձմեռ պապիկներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Երեւանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավը: Այն կազմակերպել էր Երևանի քաղաքապետարանը, «Երևանի կիսամարաթոնի» կազմակերպչական թիմն ու «Թրայքլաբ» ակումբը:
Ձմեռ պապի հանդերձանքով վազորդները «Վազիր եւ օգնիր» կարգախոսի ներքո Երևանի կենտրոնական փողոցներով վազելով անցան 5կմ տարածություն: Բարեգործական վազքարշավի նպատակն է աջակցել սիրիահայ ընտանիքներին:
Առաջին երեք տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացան մրցանակներ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի