211652_close_icon
views-count12569 դիտում article-date 21:30 08-07-2016

Ավտոովթար Երևանում. Սախարովի հրապարակում բախվել են Opel-ները. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում Նալբանդյան փողոցում` Ա. Սախարովի անվան հրապարակում, բախվել են Opel Omega մակնիշի 51 QO 354 համարանիշի և Opel Corsa մակնիշի 345 ՏV 334 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,, վթարի հետևանքով Opel Corsa-ի ուղևորուհի, 63-ամյա Անժելա Առաքելյանը տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև Երևանի ՃՈ աշխատակիցները: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը: Օպերատիվ են գործել նաև 1-03 շտապօգնության և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր