Mercedes-ները Սախարովի հրապարակում բախվել են իրար
Այսօր՝ փետրվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Սախարովի հրապարակում բախվել են Mercedes մակնիշի 19 OL 750 համարանիշի և մեկ այլ Mercedes մակնիշի 34 OV 695 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության և ապահովագրական ընկերությունների աշխատակիցները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի