ԱՄՆ Դալլաս քաղաքում հրաձգության հետևանքով զոհվածների հիշատակին պատարագ կմատուցվի
ԱՄՆ Դալլաս քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի հիշատակին նվիրված պատարագ տեղի կունենա: Այս մասին հայտարարել է Դալասի քաղաքապետ Մայք Ռոուլինգսը:
Պատարագը կհեռարձակվի ամերիկյան հեռուստաընկությունների ուղիղ եթերում:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/07/08/89921/]Հիշեցնենք[/url], որ այսօր ամերիկյան Դալլաս քաղաքում դիպուկահար հրազենից արձակված կրակոցներից 4 ոստիկան էր մահացել:
Դեպքը տեղի էր ունեցել երեկ ոստիկանության աշխատակիցների կողմից 2 աֆրոամերիկացիների սպանելու հետ կապված բողոքի ցույցի ժամանակ:
Տեղի ոստիկանության պետ Դևիդ Բրաունի խոսքով՝ ցույցի ընթացքում վիրավորվել էր 10 ոստիկան: Իսկ դիպուկահարներից կրակողները եղել էին երկուսը: