Դալլաս քաղաքում հրաձգության հետևանքով զոհվել է 3 մարդ
ԱՄՆ֊ի Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում անհայտ անձը կրակ է բացել, որի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 1֊ը վիրավոր է, նրան հոսպիտալացրել են։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ֊ները։
Ներկայումս ոստիկանները կրակողին հայտանբերելու աշխատանքներ են իրականացնում։
Նշվում է, որ դեպքը կարող է թմրանյութերի վաճառքի հետ կապված լինել։