Զինվորը հասել է Գերմանիա, բայց չի բուժվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմի թեժ մարտերի ընթացքում ծանր վիրավորում ստացած զինծառայող Արման Լազգյանը, ով տեղափոխվել է Գերմանիա՝ բուժում ստանալու, կրկին անելանելի վիճակում է հայտնվել:
Բանն այն է, որ զինծառայողն իր հարազատների և «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանի երկարատև պայքարից հետո, ի հեճուկս պաշտպանության նախարարության և բուժանձնակազմի, կարողացավ Գերմանիայում բուժվելու հնարավորություն ստանալ: Պարզվում է՝ այստեղ ևս Արմանը լուրջ խնդրի առաջ է կանգնել՝ չկարողանալով տեղավորվել համապատասխան կլինիկայում:
Զինվորի հարազատներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գերմանիայում գտնվող վիրավոր զինվորի մոտ առողջական խնդիրներ են առաջացել:
Արման Լազգյանն այս պահին իր ծնողների հետ գտնվում է Գերմանիայում: Սակայն դեռևս ֆիզիոթերապևտիկ բուժում չի ստացել: Նա սպասում է, որ իրեն հրավիրեն վերականգնողական կլինիկա՝ բուժումը շարունակելու համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]