Կուբացի բժիշկը բուժվել է «Էբոլա»-ից
                        Կուբայի Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Սյերա-Լեոնեում «Էբոլա»-ով վարակված կուբացի  բժիշկը  բուժվել է: 
Հայտարարությունում ասվում է, որ Ֆելիքս Բաեսը վերադարձել է Կուբա: 43-ամյա բժիշկը 250 մասնագետներից է, որոնք Աֆրիկայում պայքարում են վիրուսի դեմ: 
Բժշկի մոտ վիրուսի առաջին ախտանիշները նկատվել էին նոյեմբերին: Նա բուժվել է Ժնեւի համալսարանական հոսպիտալում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

