211652_close_icon
views-count3939 դիտում article-date 18:00 07-07-2016

Օձունի գմբեթը վերականգնվել է նորարարական մեթոդով՝ իտալացի մասնագետների մասնակցությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Օձունի նոր կյանք» ծրագիրը շարունակում է ներկայացնել «Օձուն. փրկության Օձունի եկեղեցու՝ գմբեթից սկիզբ առնող ճաքերը տարիներ շարունակ հանգիստ չէին տալիս մասնագետներին և սրբավայրի այցելուներին: Փոքրիկ երկրաշարժ, և աղետ կգար ճարտարապետական այս գոհարի վրա: 2012թ. սկիզբ առած «Օձունի նոր կյանք» ծրագրի շնորհիվ սրբավայրը զերծ մնաց կործանման վտանգից: Ծրագրի նախաձեռնողն է ծագումով Լոռու տարածաշրջանից մոսկովյան գործարար Մովսես Ձավարյանը, ով տրամադրել է տաճարի վերականգնման միջոցների մեծ մասը: «Օձունի նոր կյանք» ծրագրի շրջանակներում գմբեթի ամրակայման ընթացքում նորարարական մեթոդներ են կիրառվել: Դրանց մասին է պատմում «Օձուն. փրկության պատմություն» շարքի հերթական մասը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր