Արսեն Վենգերը` Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի թիվ 1 թեկնածու
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի (ԱՖԱ) տեխնիկական տնօրեն Դեն Էշուորթը մտադիր է բանակցություններ սկսել «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ:
66-ամյա ֆրանսիացու թեկնածությունը հիմնական է ԱՖԱ-ի ցուցակում, որը հույս ունի, որ Վենգերը հավաքականը կգլխավորի 2017-ի ամռանը, երբ ավարտվի նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ:
Իր հերթին «Արսենալը» պատրաստ է Վենգերի հետ պայմանագիրը երկարաձգել երկու տարով, սա դա հիմնականում կախված կլինի նոր մրցաշրջանում թիմի մրցելույթներից:
Սակայն ԱՖԱ-ն պատրաստ չէ մինչև հոկտեմբեր-նոյեմբեր սպասել, որպեսզի կողմնորոշվի հավաքականի գլխավոր մարզչի հարցում: