211652_close_icon
views-count35298 դիտում article-date 11:18 07-07-2016

Մերի Մարգարյանի ու նորածնի մահվան գործով առաջին դատական նիստը հետաձգվեց. դատավորը կարծում է, որ կա միտում, իսկ փաստաբանը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 7-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ծննդկան Մերի Մարգարյանի ու նրա նորածնի մահվան գործով դատական առաջին նիստը: Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նիստը հետաձգվեց, քանի որ գործով ամբաստանյալներից Անի Բաբելյանի փաստաբանը՝ Գեղամ Հակոբյանը, գործի նյութերին ծանոթանալու համար դատավոր Դավիթ Բալայանից 1 ամիս ժամանակ խնդրեց: Ճիշտ է, դատավորը հետաձգեց դատական նիստը, սակայն ոչ մեկ ամսով՝ արդարացիորեն պատճառաբանելով, որ նյութերին ծանոթ է մյուս փաստաբան Կարեն Սարդարյանը, ով, ի դեպ, առանց դատարանին տեղյակ պահելու՝ չէր ներկայացել դատական նիստին, ինչը դատավորը համարեց անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ և այն հետաձգեց՝ նշանակելով հուլիսի 22-ին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դատական նիստն առանց միջադեպերի ու սկանդալների անցավ, իսկ մինչ դատական նիստը հետաձգելը դատավորը բոլոր կողմերին մանրամասն ներկայացրեց նրանց իրավունքների և պարտականությունների մասին, ինչը մեր դատարաններում հազվադեպ է լինում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր