24581 դիտում
12:32 22-01-2015
Շարունակվում է մեծ հնչեղություն ստացած Վերնիսաժի կրակոցների գործով ԱԺ պատգամավորի փեսայի դատավարությունը. դատավորը փաստաբանի քայլը որակեց անհարգալից վերաբերմունք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 22-ին, Երևանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է մեծ հնչեղություն ստացած Վերնիսաժի դեպքով դատաքննությունը:
Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սա այս տարվա առաջին նիստհ է և այն նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը մինչև նիստը սկսվելը հայտարարեց, որ փաստաբան Երեմ Սարգսյանը տեղեկացրել է դատարանին, որ 15 րոպե ուշանալու է, ինչի համար նիստը հետաձգվեց:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դատարանը վերցված է ուժեղացված հսկողության տակ և աշխատանքները ղեկավարում է դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ այսօր դատական նիստում հարցաքննվելու են գործով անցնող վկաները:
Մանրամասները՝ քիչ ուշ:
***
[b]13:01[/b]
Քիչ առաոջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ դատական նիստը հետաձգվեց, քանի որ փաստաբան Երեմ Սարգսյանը չժամանեց դատարան, և դատավոր Գ. Պողոսյանը նրա քայլը դիտարկեց որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ և դատական նիստը հետաձգեց մինչև վաղը՝ [b]հունվարի 23-ին, ժամը 13:00-ին[/b]:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2014/05/17/14503/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], 2014 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, անհայտ անձը իր մոտ եղած ապօրինի հրազենով Վերնիսաժի մոտ գործող «Պրոգրեստեխ Արմենիա» ընկերության շենքի մուտքի դիմաց կրակել էր 5 անձանց վրա: Ստացած հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել 30-ամյա Վալերի Հարությունյանը, 26-ամյա Մյասնիկ Հայրապետյանը, 64-ամյա Ալբինա Բադալյանը, 30-ամյա Նորայր Հարությունյանը և 72-ամյա Մնացական Սուքիասյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանությունը ավտոհետախուզում էր հայտարարել BMW X6 մակնիշի 34 AԼ 075 համարանիշի ավտոմեքենայի նկատմամբ, որը, ըստ դեպքի վայրում ականատեսների պատմածի, կրակոցներից հետո դիմել է փախուստի:
Ֆոտոլրագրողը [url=https://shamshyan.com/hy/article/14620/]հայտնել էր[/url], որ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում ավագ քննիչ Աշոտ Մինասյանի կողմից հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր.օր-ի 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք կրելը, պահելը, օգտագործելը), 258 հոդվածի 4 մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով:
[url=https://shamshyan.com/hy/article/14930/]Մայիսի 21-ին[/url] ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերվել էր Երևան քաղաքի Քաջազնունի փողոցի բնակիչ 29-ամյա Գոռ Առաքելյանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3934 դիտում
11:40 31-10-2014
«Վերնիսաժի» գործով դատավարությունը վարելու է Գագիկ Պողոսյանը