211652_close_icon
views-count103265 դիտում article-date 18:55 24-09-2016

Աբովյան քաղաքում խմած վիճակում «յաշիկով» ողբերգական ավտովթարի հեղինակ ամբաստանյալը, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում դատարանի նկատմամբ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Կոտայքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը Աբովյան քաղաք), տեղի ունեցած դատական նիստը կարճ տևեց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատական նիստին չէր ներկայացել ամբաստանյալ Սերյոժա Աղոյանը, իսկ նրա պաշտպան Կարեն Քալանթարյանը ամբաստանյալի չներկայանալու պատճառ համարեց այն, որ նա ունի լուրջ առողջական խնդիրներ։ Դատական նիստը նախագահող դատավոր Վաղինակ Մկրտչյանի հարցին, թե որտեղ է ամբաստանյալ Ս․ Աղոյանը բուժում ստանում, փաստաբան Կ․Քալանթարյանը իրենից գոհ պատասխանեց, որ նա այժմ գտնվում է տանը, որից հետո դատարանին ներկայացրեց ինչ-որ թղթի կտոր, որտեղ իբրև փաստվում էր, որ ամբաստանյալը հիվանդ է։ Այդ թղթին ծանոթանալուց հետո մարդիկ դառը կատակում էին ասելով․ «Էնպիսի թուղթ են ներկայացնում, որ էփած հավի ծիծաղն էլ կգա։ Ոչ մի իրավական հիմնավորում չկար այդ թղթում»։ Դատկան նիստին գտնվող մեղադրական կողմին պաշտպանող դատախազ Ազատ Գևորգյանը կարծիք հայտնեց, որ ամբաստանյալի դատական նիստին չներկայանալը միտում ունի հետաձգել դատական նիստը և ըստ դատախազի, եթե ամբաստանյալը գտնվում է տանը՝ նշանակում է, որ նա կարող էր և պարտավոր էր ներկայանալ դատական նիստին։ Դատավոր Վ․ Մկրտչյանը գտավ, որ ամբաստանյալի կողմից դատարանի նկատմամաբ ցուցաբերվում է անհարգալից վերաբերմունք և որոշեց նրան բերման ենթարկել։ Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 27-ին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/23/96323/]SHAMSHYAN.com[/url]-ը, ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 22-ամյա Մարտին Ալեքսանյանի մայր Արաքսյա Գրիգորյանը բաց նամակով դիմել էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին։ Հարգելի պարոն նախագահ, ես՝ Արաքսյա Գրիգորյանս, դիմում եմ Ձեզ անզորությունից դրդված՝ հուսալով, որ թույլ չեք տա մարի որդեկորույս մոր՝ արդեն փշրված հավատը արդարության հանդեպ։ Սույն թվականի ապրիլի 3- ին ժամը 2-ի սահմաններում Աբովյանի Հանրապետության խաչմերուկում 25-ամյա Սերյոժա Աղոյանի վարած մեքենան հարվածել է Շանթ Մանուկյանի վարած մեքենային։ Ապրիլի 2-ին, երբ պատերազմական ծանր իրավիճակ էր սահմանին, երբ բազում երիտասարդներ իրենց կյանքն էին կորցնում մեր իսկ խաղաղության համար, Ս. Աղոյանը խրախճանքների մեջ էր։ Նա ոչ սթափ վիճակում (խմածության աստիճանը գերազանցել է թույլատրվածից երեք անգամ ավել) վարել է մեքենան շատ մեծ արագությամբ և անտեսելով կարմիր լույսը՝ սարսափելի ուժգնությամբ հարվածել է կանաչ լույսով խաչմերուկը հատող մեքենային, որի հետնամասում նստած է եղել որդիս։ 3 օր ու գիշեր պայքարելուց հետո տղաս այդպես էլ գիտակցության չգալով հեռացավ մեզանից։ [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր