Պուտինը շնորհավորել է Նազարբաևին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ:
Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Ռուսաստանի նախագահը ընդգծել է երկկողմ հարաբերությունները հետագայում ամրապնդելու, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կառուցողական փոխգործակցությունը ծրունակելու իր պատրաստակամությունը՝ հանուն Ռուսատսանի և Ղազախստանի ժողովուրդների շահերի, անվտանգության և կայունության»:
Հիշեցնենք, որ այսօր Ղազախստանի ԿԸՀ-ը հայտարարել է արտահերթ նախագահական ընտրություններում Նազարբաևի տարած հաղթանակի մասին: ԿԸՀ-ի տվյալներով՝ Ղազախստանի գործող նախագահի օգտին է քվեարկել ընտրողների 97%-ը: