Երևանի կրկեսում արտիստների սուր պակաս կա. Սոս Պետրոսյան
Միջազգային հեղինակավոր կրկեսային մրցույթների՝ Հայաստանի կողմից մասնակիցների սուր պակաս է զգացվում: Այս մասին հայտարարել է Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը:
Նա հավելել է, որ մշակութային այդ բացառիկ հաստատության շենքը կբացվի հաջորդ տարի:
Սոս Պետրոսյանի խոսքերով՝ «Տաշիր գրուպ» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել հոգալու միջազգային կրկեսային հեղինակավոր մրցույթների՝ մեր երկրի կողմից մասնակիցների ծախսերը:
«Տվե՛ք ինձ լավ դերասան, և ես նրան կուղարկեմ Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ամերիկա: Մրցույթների մասնակցության համար ծաղրածուների, ակրոբատների, մարմնամարզիկների մեծ պահանջ կա»,- նշել է Ս. Պետրոսյանը՝ հրավիրելով բոլոր ցանկացողներին մասնակցել Լ. Ենգիբարյանի անվան դպրոց-ստուդիայի ընդունելությանը:
Կրկեսի նոր շենքի կառուցման պատճառով պարապմունքները ժամանակավորապես տեղի կունենան Ագաթանգեղոս 5 հասցեում:
«Մենք և՛սովորեցնում ենք, և՛ճանապարհ ենք ցույց տալիս»,- ընդգծել է նա: