211652_close_icon
views-count3167 դիտում article-date 15:20 06-07-2016

Ստամբուլի ահաբեկչությունը ռուսական անվտանգության ուժերի ազդանշաններն արհամարհելու արդյունք էր. Դ. Պեսկով

Ստամբուլի միջազգային օդանավակայանում հունիսի 28-ին տեղի ունեցած ահաբեկչական պայթյունը կարող էր լինել թուրքական և եվրոպական անվտանգության ուժերի Մոսկվայի նախազգուշացումներն արհամարհելու արդյունք, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Reuters-ը: Նրա խոսքով՝ վերջին տարիներին ռուսական անվտանգության ուժերը բազմիցս են թուրքական ու եվրոպական իրենց գործընկերներին տեղեկացրել, որ ահաբեկիչների հետ սերտ կապերի մեջ գտնվող անձինք հաճախ թաքնվում են ինչպես Թուրքիայում, այնպես էլ եվրոպական այլ երկրներում: «Ցավոք, դա անթյութության արդյունք էր»,-հավելել է Պեսկովը: Հիշեցնենք, որ օդանավակայանում միանգամից մի քանի պայթյուններ էին որոտացել, որոնց զոհ գնաց 44 մարդ, ևս 240-ը վիրավորվեցին:

Նմանատիպ նյութեր