Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը մեղադրել է «Apple»-ին` երաժիշտների հեղինակային իրավունքներն արհամարհելու համար
Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը մեղադրել է «Apple» ընկերությանը` երաժիշտների հեղինակային իրավունքներն արհամարհելու մեջ:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, երգչուհին հայտարարել է, որ չի տվել իր համաձայնությունը` իր վերջին «1989» ալբոմի երգերը «Apple»-ի հոսքային երաժշտական ծառայությամբ հեռարձակելու համար:
««Apple»-ն առաջարկում է իր երաժշտական ծառայության նոր բաժանորդներին անվճար օգտվելու եռամսյա ժամանակահատված: Արդյունքում, երաժիշտները, որոնց նյութը գտնվում է «Apple Music»-ի ծառայությունում չեն ստանա տվյալ ժամանակահատվածում հեղինակային հասանելիքներ», - ասել է Սվիֆթը: