211652_close_icon
views-count1050 դիտում article-date 14:41 06-07-2016

Հետախուզվողները ներկայացել են կամավոր

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 4-ին, ժամը 14.10-ին, բաժին է ներկայացել 1985 թ. ծնված Արմեն Ս.-ն, որը հուլիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի /գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը/ 1-ին մասի մեղադրանքով: *** Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 4-ին, ժամը 10.40-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Էդիկ Պ.-ն, որը 2014 թ. սեպտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր