211652_close_icon
views-count1068 դիտում article-date 15:34 19-07-2016

Հետախուզվողները ներկայացել են կամավոր

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 18-ին, ժամը 13.15-ին, կամավոր բաժին է ներկայացել 1983 թ. ծնված Հարություն Հ.-ն, որը հուլիսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: *** Հուլիսի 18-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, կամավոր բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Հարություն Մ.-ն, որը հունիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի /անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը/ 1-ին և 4-րդ մասերի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր