211652_close_icon
views-count2519 դիտում article-date 12:57 06-07-2016

Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանի պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

Միջազգային ոստիկանական ասոցիացիայի ԱՄՆ գրասենյակի նախագահ, շերիֆ Կելվին Շովի հրավերով հուլիսի 15-ին աշխատանքային այցով ԱՄՆ կմեկնի Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանի պատվիրակությունը` նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանի գլխավորությամբ: Այցի ընթացքում նախատեսվում են մի շարք միջոցառումներ և հանդիպումներ: Սան ֆրանցիսկո քաղաքում տեղի կունենա կոնֆերանս` նվիրված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների թեմային: Միջոցառմանը կհաջորդի գործնական հանդիպում և փորձի փոխանակում` ԱՄՆ և ՀՀ վետերան ոստիկանների միջեւ: Նախատեսված է հանդիպում Սան ֆրանցիսկոյի և Լոս Անջելեսի հայկական համայնքների հետ` անհրաժեշտության դեպքում մեր հայրենակիցներին իրավական և բարոյական աջակցություն և նրանց հիմնահարցերին գործուն աջակցություն ցուցաբերելու նպատակով: Հայաստան վերադառնալուն պես Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանի գրասենյակը հանդես կգա մամուլի ասուլիսով և կներկայացնի կատարված աշխատանքները: [b]Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանի գրասենյակ[/b]

Նմանատիպ նյութեր