6297 դիտում
22:24 04-12-2016
«Հայաստանին անհրաժեշտ են ազատ և արդար ընտրություններ»․ Հայաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիայի նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանի հայտարարությունը
Հարգելի հայրենակիցներ, գալիք համապետական ընտրությունները Հայաստանում, ինչպես ասում են, յոթ սարի հետևում չեն, և դրանց ազատ և արդար անցկացման ելքով է պայմանավորված մեր երկրի ապագան ու Հայաստան պետության զբաղեցրած դիրքը աշխարհի առաջադեմ երկրների շարքում: Սա նշանակում է, որ ժամանակն այլևս չի սպասում և այս մի քանի ամսում հարկավոր են լրջագույն փոփոխություններ ու մոտեցումներ, որպեսզի հերթական անգամ աշխարհի, եվրոպական կառույցների առաջ սևերես չդառնանք և նորից հետ չմղվենք ինչ որ չորրորդական երկրների շարքը: Ես չեմ պատրաստվում բարձրագոչ ու ամպագորգոռ հայտարարություններ անել և հռետորական համարձակ հարցադրումներով էժանագին հեղինակություն վաստակել, ինչպես դա արդեն սկսել են անել ընտրապայքարի մրցավազք մտած որոշ անձինք: Ես միայն կասեմ հետևյալը. Հայաստանին անհրաժեշտ են ազատ ու արդար ընտրություններ և` վերջ:
Որպես Հայաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիայի նախագահ` ես տարվա ընթացքում, ամենատարբեր միջոցառումների մասնակցելու բերումով, բավականաչափ հանդիպումներ եմ ունենում բազմաթիվ երկրների ներկայացուցիչների հետ (ներկայումս աշխարհում Միջազգային ոստիկանական ասոցիացիայի անդամ են 105 երկրներ, որոնցից 72-ը` լիիրավ իրավունքներով, մյուսները` դիտորդի կարգավիճակով): ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում և եվրոպական մի շարք երկրներում ունեցած վերջին հանդիպումների ընթացքում ես ուղղակի պարտավորություն եմ ստանձնել, խոստացել և արտահայտել իմ հստակ ու աներկբա դիրքորոշումը, որպեսզի Հայաստանում այս անգամ անցկացվեն անաչառ, ազատ և արդար ընտրություններ: Վերջերս նման դիրքորոշումներով հանդես եկան նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Նրանք նույնպես համակարծիք են, որ ՀՀ-ում առաջիկա ընտրությունները վճռորոշ կլինեն ինչպես քաղաքակիրթ աշխարհի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, այնպես էլ Եվրոպական Միության հետ կապերի առումով, և երկրի իրավասու օղակներին, ինչպե ասում են, հասկացնել են տալիս անհաշտ պայքար մղել կոռուպցիայի դեմ, փողերը քամուն չտալ, և համախմբվել ՀՀ վարչապետի շուրջը, ում գործունեության մեջ արդեն իրավիճակի առողջացման ծիլեր են նկատվում:
Այո, Հայաստանում գալիք ընտրությունների ազատ եւ արդար լինելու ապահովումը վճռորոշ կլինի մեր երկրի ժողովրդավարության ամրապնդման եւ աշխարհի հետ հետագա հարաբերությունների առումով:
Մեկ անգամ ևս դիմում եմ ընտրությունների ազատ և արդար ելքի համար պատասխանատուներին. արդար գործեք, Հայաստանին անհրաժեշտ են ազատ ու արդար ընտրություններ: Ուզում եմ բոլորին հասկանալի լինի, որ ես հստակ պայմանավորվածություններ ունեմ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ, և պարտավորություն եմ ստանձնել, որպեսզի Հայաստանում արդար ընտրություններ անցկացվեն: Գործող իշխանությունն այլևս այլընտրանք չունի, քան անաչառ և ազատ ընտրապայքարի ապահովման համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Ես և իմ օտարերկրացի գործընկերները խստագույնս հետամուտ ենք լինելու, որպեսզի այս անգամ Հայաստանում միջազգային իրավական նորմերին համապատասխան ազատ և թափանցիկ ընտրություններ անցկացվեն: Հակառակ դեպքում` կեղծարարներն ու նրանց հովանավորները պատասխանատվություն կկրեն օրենքի ամբողջ խստությամբ և արդեն` եվրոպական դատարանի առաջ:
Նմանատիպ նյութեր
17339 դիտում
09:23 20-02-2018
Գնդապետ Գրիշա Սարգսյանի շնորհավորական խոսքը՝ Համազգային շարժման 30-ամյակի կապակցությամբ
2675 դիտում
12:57 06-07-2016
Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանի պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ
Այս բաժնից
1069 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1114 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
832 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան