1256 դիտում
14:53 20-08-2015
5-օրյա այցով Հայաստան էր ժամանել Լեհաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիայի պատվիրակությունը
Օգոստոսի 5-ին միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանյան մասնաճյուղի նախագահ` գնդապետ Գրիշա Սարգսյանի հրավերով 5-օրյա այցով Հայաստան էր ժամանել Լեհաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիայի պատվիրակությունը, որի կազմում էին Լեհաստանի միջազգային ոստիկանական ասոցացիայի նախագահ, գեներալ Ֆրիդերուկ Օրեպուկը, փոխնախագահ Արկադիուս Սկրզուցուկը, գլխավոր քարտուղար Յադսեկ Կվաշնեվսկին եւ այլ անձինք:
«Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորեցին ՀՀ ՄՈԱ-ի նախագահ Գրիշա Սարգսյանը, ՀՀ-ում Լեհաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Մարեկ Մարկովիչը և մի շարք պատասխանատու անձիք:
Պատվիրակության այցի ընթացքում կազմակերպվեցին և անցկացվեցին մի շարք բազմաբնույթ և բազմաբովանդակ միջոցառումներ: Այդ թվում՝ ստորագրվեցին փոխհամագործակցության մի շարք պայմանագրեր:
Օգոստոսի 10-ին կազմակերպվեց ճաշկերույթ, որի ժամանակ տեղի ունեցավ պարգևատրման արարողություն:
Օգոստոսի 11-ին Լեհաստանի պատվիրակությունը մեկնեց Հայաստանից:
***
Տեղեկացնում ենք նաեւ որ նոյեմբերին Հայաստան է այցելելու Իսրայելի միջազգային ոստիկանական ասոցացիայի պատվիրակությունը, նախագահ՝ գեներալ Յակոբ Տեռնորի գլխավորությամբ: Բացի այդ, Հայաստանի ՄՈԱ-ի պատվիրակությունը գնդապետ Գրիշա Սարգսյանի գլխավորությամբ սեպտեմբերի 15-ից 18-ը Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկ քաղաքում կմասնակցի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի 15-րդ միջազգային կոնֆերանսին, իսկ հոկտեմբերի 13-18-ը՝ Կիպրոսում կայանալիք համաշխարհային գագաթաժողովին:
[b]ՄՈԱ-ի Հայաստանյան գրասենյակ
[/b]
Նմանատիպ նյութեր
2678 դիտում
12:57 06-07-2016
Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանի պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ
5754 դիտում
21:35 10-07-2015
Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի ՀՀ գրասենյակը ընդունեց Մակաոի (Չինաստան) պատվիրակությանը
Այս բաժնից
1219 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1258 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
967 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան