Եվրոպայում ֆոտոլրտեսներին հաջողվել է ֆիքսել նոր Mercedes-Benz G-Wagen-ը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Համացանցում հրապարակվել է նոր Mercedes-Benz G դասի ամենագնացի լուսանկարը: Այս մասին գրում է Motor1.com-ը:
Նոր G-Wagen-ը հաջողվել է լուսանկարել ֆոտոլրտեսներին, ովքեր ֆիքսել են ամենագնացը Եվրոպայի ավտոճանապարհներից մեկում` փորձարկումների ժամանակ:
Նշվում է, որ ավտոմեքենան գրեթե չի ենթարկվել փոփոխություների վերջին 38 տարվա ընթացքում, սակայն հայտնի է, որ այն 200 կգ-ով ավելի թեթև կլինի և 10 սմ-ով ավելի երկար:
Աղբյուրի պնդմամբ` 9 աստիճան փոխանցման տուփով նոր Mercedes Gelandewagen-ը հագեցած կլինի բենզինի V6 շարժիչով, որը 360 ձիաուժ հզորություն կապահովի:
Նոր մոդելը վաճառքում կհայտնվի 2017 թ-ի վերջին: