Ռուսաստանի հավաքականի երկու խաղացող Մոնտե-Կառլոյում օրգիայի ժամանակ 250 հազար եվրո են ծախսել շամպայնի վրա. տեսանյութ
Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացողներ Ալեքսանդր Կոկորինն ու Պավել Մամաևը Եվրո-2016-ից հետո, որտեղ նրանց հավաքականը խայտառակ կերպով դուրս թռավ, Մոնտե-Կառլոյում արձակուրդի ժամանակ շքեղ երեկույթ են անցկացրել:
Տեղի Twiga հայտնի գիշերային բարում ֆուտբոլիստները պատվիրել են 500 եվրո արժողությամբ 500 «Արման դե Բրինյակ» տեսակի շամպայն և հյուրասիրել բարի մյուս հաճախորդներին:
«Մենք ընկերներով նստած էինք, իսկ մեր դիմաց` մի քանի աղջկա ընկերակցությամբ, Մամաևն ու Կոկորինը:
Սկզբից նրանք իրենց շատ համեստ ու հանգիստ էին պահում: Հետո Ռուսաստանի հիմնի ներքո սկսեցին շամպայն պատվիրել, բենգալյան կրակներ վառել:
Ֆուտբոլիստները բոլորին հյուրասիրում էին: Շատերը նրանց սեղանից շամպայնի շշերը պարզապես վերցնում, տանում էին, քանի դրանք քանակը չափազանց շատ էր», պատմել է ականատեսը: