ՆԱՏՕ-ի դիրքորոշման ընդլայնումը խոսում է նրա ագրեսիայի մասին. Դ. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-օ դիրքերի ընդլայնումը միայն մեկ բանի մասին է խոսում՝ դաշինքի ագրեսիայի մասին, հաղորդում է Ria Novosti-ն:
«Դժվար է ասել, թե ինչ դեր է խաղում ՆԱՏՕ-ն զսպման հարցում: Մենք մշտապես ասում ենք, և ես երեկ էլ ասացի, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը, նրա ընդլայնվող քաղաքականությունը ևս մեկ անգամ ընդգծում է այդ կազմակերպության ագրեսիան»,-ասել է Պեսկովը:
Նա հավելել է, որ դաշինքի գործունեությունը իր անդամների համար անվտանգություն չի ավելացնում: