1968 դիտում
08:42 05-07-2016
Ռուս-թուրքական հաշտեցումը կվնասի հայ խաղողագործներին. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Թուրքիայի դեմ ռուսական պատժամիջոցների վերացումը որոշակի հետևանքներ է ունենալու դեպի Ռուսաստան գյուղմթերքներ արտահանող ընկերությունների վրա:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում, որ թերթի տեղեկություններով՝ կարող են ի չիք դառնալ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Մասնավորապես, խոսքը վերաբերում է խաղողի արտահանումներին: Պարբերականի տեղեկություններով, արտահանող ընկերություններն արդեն պայմանավորվածություններ ունեին ռուսական կողմի հետ խաղողի արտահանումների ծավալները կտրուկ մեծացնելու վերաբերյալ:
Խնդիրն այն է, որ մինչև պատժամիջոցները Թուրքիան հսկայական քանակությամբ խաղող էր արտահանում Ռուսաստան, և եթե պատժամիջոցները մնային, ապա հայկական խաղողի համար մեծ հեռանկարներ կբացվեին:
Եթե, օրինակ, անցած տարի ՀՀ-ից ՌԴ արտահանվել էր մոտ 5 հազար տոննա խաղող, ապա այս տարվա աշնանն այդ ցուցանիշը կարող էր աճել երկուսից մինչև երեք անգամ: Բայց դրա համար պետք էր, որ պատժամիջոցները շարունակվեին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2666 դիտում
23:00 01-07-2016
Ռուս-թուրքական այս մերձեցման ու 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրում որևէ ընդհանրություն չկա. ՀՀԿ խոսնակ
1445 դիտում
15:39 17-09-2014
Հում նավթի կտրուկ գնանկումը լրջորեն կվնասի Ռուսաստանի տնտեսությանը
Այս բաժնից
1174 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1498 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»