Հում նավթի կտրուկ գնանկումը լրջորեն կվնասի Ռուսաստանի տնտեսությանը
The Wall Street Journal պարբերականի տվյալներով՝ միջազգային շուկայում հում նավթի կտրուկ գնանկումը լրջորեն կվնասի Ռուսաստանի տնտեսությանը: Այս մասին հայտնել է ՌԴ Կենտրոնական բանկը:
Նշվում է, որ «սև ոսկին» էական դեր է խաղում երկրի արտահանման գործընթացում, իսկ ռուս փորձագետները հայտարարել են, որ մեկ բարել նավթի գինը մինչև 98 դոլարի նվազելն ուժգին հարվածում է ռուբլուն:
Մեկ դոլարն այժմ հավասար է մինչև 38.39 ռուբլու: Այս ընթացքում Ռուսաստանում բանկերն ու ընկերություններն արժույթ են գնում, իսկ արտաքին շուկաները շարունակում են փակ մնալ ռուսական ընկերությունների համար: