211652_close_icon
views-count2981 դիտում article-date 10:31 04-07-2016

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը` Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջին անգամ մասնակցելով բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը` դարձավ մրցաշարի չեմպիոն: Հանդիպման առաջին քառորդից Հայաստանը սկսեց տիրել նախաձեռնությանը և անմիջապես մեծացրեց միավորների առավելությունը (առաջին քառորդ` 25:12): Երկրորդ քառորդում Տիգրան Գյոկչյանի սաներն ավարտեցին 43:33 հաշվով: Հաջորդող երրորդ և չորրորդ մրցափուլերում Հայաստանի հավաքականը պահպանեց առավելությունը և հավաքականի նորեկի` Դանսթոնի, մյուս բասկետբոլիստների կառուցողական խաղի շնորհիվ հաղթեց 79:71 հաշվով: Ինչպես նախորդ խաղում, այնպես էլ այս հանդիպման ժամանակ հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Անդրե Սպայտ Մկրտչյանն է` 27 միավոր: Հայաստանի հավաքականը դուրս գալով այս մրցաշարի եզրափակիչ իրավունք ստացավ հաջորդ մրցաշրջանում մասնակցելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ընտրականի փուլին:

Նմանատիպ նյութեր