211652_close_icon
views-count3175 դիտում article-date 20:26 04-07-2016

Սթինգը զբաղվել է թեթև ատլետիկայով և նույնիսկ Անգլիայի առաջնությունում գրավել է երկրորդ տեղը

1․Սթինգը ստացել է Հոլիվուդյան փառքի աստղ երաժշտության մեջ մեծ ներդրում ունենալու համար։ 2․Հայտնի ըմբիշ Սթիվ Բորդենը նույնպես հանդես է գալիս Սթինգ մականվան ներքո։ 3․Սթինգի կերպարը վերցրել է Ալան Մուրը «Hellblazer» կոմիքսների շարքի Ջոն Կոնստանտին հերոսի ստեղծման համար։ 4․Սթինգը խաղացել է ինքն իր դերը «Ստուդիա 60 Սանսեթ Սթրիփի վրա» սերիալի մի քանի դրվագներում և եղել է գլխավոր գործող անձը «Ստուդիա 60», ամենշաբաթյա շոուում՝ կատարելով "Fields of Gold" երգը։ 5․2010 թվականի հոկտեմբերի 5-ին Սթինգը արժանացավ մրցանակի՝ ԱՄՆ-ի երաժշտական արդյունաբերության մեջ հասած բարձունքների համար՝ Broadcast Music, Inc (BMI) կազմակերպության կողմից։ Սթինգը նշվեց The Police-ի «Every Breath You Take» երգի համար։ BMI-ի հաշվարկներով այդ երգը 1983 թվականին ամերիկյան ռադիոկայաններով հնչել է ոչ պակաս, քան տասը միլիոն անգամ։ 6․Երիտասարդ ժամանակ Սթինգը զբաղվել է թեթև ատլետիկայով և նույնիսկ Անգլիայի առաջնությունում գրավել է երկրորդ տեղը։

Նմանատիպ նյութեր