41763 դիտում
22:38 16-02-2016
Սկանդալային «Հրեշների գայլը» ֆիլմից անմիջապես հետո միակ հարցազրույցում Գոռ Վարդանյանը բացում է փակագծերը . Hartak.am
Hartak.am-ը, մեծ աղմուկ հանած, ՛՛ Հրեշների Գայլը՛՛ հեռուստասերիալի վերջին սերիայի ցուցադրումից անմիջապես հետո բացառիկ հարցազրույց վերցրեց սերիալի գլխավոր հերոսի դերակատար, ռեժիսյոր, պրոդյուսեր Գոռ Վարդանյանից.
-[b]՛՛ Հրեշների Գայլը՛՛ հեռուստասերիալի ՛՛ներխուժելը՛՛ եթեր մի նոր քայլ ու ասելիք բերեց իր հետ: Ինչպե՞ս ծնվեց հենց այս սյուժեով բազմասերիանոց ֆիլմ նկարելու գաղափարը: Իր այս նախագծով ի՞նչ էր ցանկանում դիտողին փոխանցել Գոռ Վարդանյանը:[/b]
-Ընդհանրապես յուրաքանչյուր պռոեկտ նախաձեռնելիս, ես պետք է անձամբ հավատամ այդ նախաձեռնության գաղափարին, հետո դա պետք է լինի ժամանակի պահանջ, պետք է ցույց տա տարածաշրջանին բնորոշ խնդիրներից ակտուալները, պետք է ունենա մանկավարժական կրթական ֆորմատ: Իմ կողմից նկարահանված յուրաքանչյուր ֆիլմ պետք է ունենա կարևոր ասելիք, մեսիջ՝ դա իմ սկբունքն է: Ֆիլմի հերոսը պետք է օրինակ ծառայի մեր աճող սերնդի համար: Ֆիլմը նկարահանելուց առաջ սցենարը գրելուց ես միշտ հաշվի եմ առնում, որ իմ մարմնավորած հերոսի մեջ իմ սաները և հետևորդները ցանկանում են որպեսզի Գոռ Վարդանյանը կերտի հերոսի մի այնպիսի կերպար, որը իր որակական հատկանիշներով այդքան էլ չի տարբերվում իրական Գոռ Վարդանյանից՝ իրենց ուսուցչից: Նորից եմ կրկնում՝ իմ կողմից ստեղծած յուրաքանչյուր ֆիլմ հետապնդում է մեկ նպատակ՝ կրթել առողջ սերունդ: Ինչ վերաբերվում է տվյալ ֆիլմին, ապա կարող եմ ասել, որ նրա գլխավոր նպատակը դա ոստիկանի՝ որպես օրենքի ներկայացուցչի, պետությունը ներկայացնողի դերի բարձացումն է մեր հասարկության մեջ: Տանել չեմ կարողանում, երբ որոշ լրագրողներ փորձում են հայ ոստիկանի մեջ տեսնել միայն վատը, անտեսելով այն լավը որը կա, մանավանդ հիմա, երբ ոստիկանական համակարգում բազմաթիվ դրական փոփոխություններ են տեղի ունենում:Ես ուղղակի վստահ եմ, որ այս ֆիլմը դիտելուց հետո բավականին երիտասարդներ կփոխեն իրենց վերաբերմունքը հայ ոստիկանի նկատմամբ, կփորձեն նմանվել մեր հերոսին՝ Գոռին: Վստահ եմ նաև, որ այս ֆիլմը դիտելուց հետո հանցագործության ճանապարհը բռնած որոշ երիտասարդներ հետ կկանգնեն հանցավոր ճանապարհից, չէ՞ որ նրանց աչքի առջև կոտրվում էր անպատժելիության կարծրատիպը, օրենքի առաջ էին կանգնում ամենազոր հանցագործ պատգամավորը և նրա որդին, քրեական հեղինակությունները, այսինքն բոլոր նրանք, ովքեր չգիտես թե ինչու անպատժելիության մարմնավորում են դարձել : Հարց է ծագում, ինչու՞ եմ այդքան վստահ, ասեմ. ֆիլմի ցուցադրման ողջ ընթացքում ես հետևում էի գրառումներին, ինչպես նաև ստանում էի բազմաթիվ զանգեր, որոնք հենց այդ էին վկայում:
[b]Իսկ որտեղի՞ց էիք վերցրել հերոսի կերպարը, կա՞ մեկը ում նմանացրել էիք նրան, թե այն լրիվությամբ մտածածին կերպար էր:[/b]
- Պետք է ասեմ, որ ժամանակին ես ինքս աշխատել եմ ոստիկանական համակարգում, որպես օպեր-լիազոր և իմ աշխատանքային գործունեության ընթացքում հանդիպել եմ բավականին շատ օպերների, քրեական հետախուզության սպաների, ովքեր իրենց առանձին հատկանիշներով նման էին մեր հերոսին: Կարելի է ասել, որ սա հավաքական կերպար է: Այսօր էլ համակարգում ծառայում են տղաներ, ովքեր իրենց անձնուրաց աշխատանքի համար արժանի են փառքի և պատվի: Միգուցե տոկոսային առումով նրանց թիվը այդքան էլ իդեալական չէ, բայց ես վստահ եմ, որ ոստիկանությունում շարունակվող բարեփոխումների արդյունքում կգա մի օր և նրանք կլինեն մեծամասնություն: Կարծում եմ հենց այս տեսանկյունից ֆիլմը ինչ որ տեղ իր առաքելությունը կարող է համարել կատարված: Անկեղծ ասած, այս նախագծով ես ցանկանում էի հանրությանը բացատրել, որ մենք պետք է սովորենք տեսնել մեր ոստիկանին ուժեղ, բարեկեցիկ կյանքով ապրող, ոչ թե խեղճացած և սոցիալական կարիքներից ելնելով՝ նվաստացած: Օրինակ, շատ զարգացած երկրների, մասնավորապես ԱՄՆ-ի ոստիկանները բավականին շատ են վաստակում և իրենք կարող են իրենց թույլ տալ լավ մեքենաներ վարել, խմել լավ խմիչքներ, հագնվել բրենդային շորեր, իսկ ինչու՞ մեր ոստիկանները չպետք է նման կերպ ապրեն: Չէ՞ որ մեր երիտասարդները, երբ նայում են, թե ինչպիսի բարեկեցիկ կյանքով են ապրում հանցագործ պաշտոնյաները, քրեական հեղինակությունները, իսկ դրանից հետո տեսնում են, թե ինչպես է ծայրը ծայրին հասցնում ոստիկանը, ապա դա նախահող է ստեղծում հանցագործ դառնալու համար:
Մանրամասներն` [url=http://hartak.am/arm/n-54491]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
5461 դիտում
14:20 29-10-2015
Արթուր Բաղդասարյանը բացեց բոլոր փակագծերը. բացառիկ տեսանյութ. hartak.am
Այս բաժնից
844 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
691 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
742 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են