Ճապոնիայում շոգ եղանակի պատճառով ավելի քան 500 մարդ է հոսպիտալացվել
Ճապոնիայի 42 շրջաններում օդի բարձր ջերմասիճանի հետևանքով ջերմային հարվածից 530 մարդ է հոսպիտալացվել: Այս մասին հայտնում է RT-ն:
Օդի ջերմաստիճանը առանձին վայրերում հասել է 38,6 աստիճանի:
Նշվում է, որ շոգից գիտակցությունը կորցրած 4 հոգի գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Ավելի վաղ` հուլիսի 2-ին, Ճապոնիայում հոսպիտալացվել էր 420 հոգի:
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների` շոգ եղանակը կպահպանվի նաև երկուշաբթի: