Ճապոնիայում շոգ եղանակի պատճառով հանգստյան օրերին մոտ 850 մարդ է հոսպիտալացվել
Ճապոնիայում շոգ եղանակի պատճառով հանգստյան օրերին մոտ 850 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 5-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին հայտնում է RBC-ն:
Ըստ Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալների՝ հանգստյան օրերին որոշ պրեֆեկտուրաներում ջերմաստիճանը հասել է 38 աստիճանի:
Երկրի օդերևութաբանական գործակալության աշխատակիցները բնակչությանը խորհուրդ են տալիս օգտվել օդորակիչներից, առանց անհրաժեշտության տանից դուրս չգալ և անընդհատ հեղուկ օգտագործել: