Ճապոնիայում շոգ եղանակի պատճառով մեկ օրվա ընթացքում 890 մարդ է հոսպիտալացվել, որոնցից մեկը գտնվում է ծանր անգիտակից վիճակում: Այս մասին հայտնում է RBC-ն:
Օիտա և Օսական շրջաններում ջերմաստիճանը գերազանցել է 38 աստիճանը, Կիոտոյում` 37.9-ը, Ֆուկուսիմայու և Կոֆուում` 36.5-ը:
Ըստ օդերևութաբանների տեղեկությունների՝ մոտակա օրերին կանխատեսվում է ջերմաստիճանի նվազում: