Բանգլադեշում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի. բոլորն օտարերկրացիներ են. տեսանյութ
Ահաբեկիչների կողմից զավթված Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի Holey Artisan սրճարանում սպանվել է 20 պատանդ, հաղորդում է BBC-ն:
Հիշեցնենք, որ զինված անձինք ներխուժել են նշված սրճարան երեկ երեկոյան և պատանդ վերցրել այնտեղ գտնվող մարդկանց: 12 ժամ անց միայն ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումը անցել է հակագրոհի՝ փորձելով ազատել պատանդներին: Օպերացիայի արդյունքում սպանվել է 6 ահաբեկիչ, ևս մեկը կենդանի է բռնվել:
Agence France-Presse-ի փոխանցմամբ՝ բոլոր զոհված այցելուները օտարերկրացիներ են, հիմնականում իտալացիներ ու ճապոնացիներ: Ոստիկաններին հաջողվել էր ազատ արձակել 13 այցելուի:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: