2484 դիտում
15:00 02-07-2016
Մենք ամեն ինչ անելու ենք Իռլանդիային հաղթելու համար. Տիգրան Գյոկչյան
Բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնության կիսաեզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Իռլանդիայի թիմը:
Մեր հավաքականը խմբային փուլում տոնելով երկու հաղթանակ և կրելով մեկ պարտություն խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Տիգրան Գյոկչյանի սաները կիսաեզրափակչում կմրցեն Իռլանդիայի թիմի հետ, որը A ենթախմբում զբաղեցրեց առաջին տեղը: Առաջին խաղում Իռլանդիայի թիմը 100:43 հաշվով հաղթել էր Ջիբրալթարին, այնուհետ 91:34 հաշվով՝ Մալթային, իսկ խմբային փուլի վերջին խաղում՝ 79:55 հաշվով Սան Մարինոյին:
Կիսաեզրափակչի հանդիպումները կկայանան հուլիսի 2-ին և կմեկնարկեն Երևանի ժամանակով 19:15-ին:
Բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնության կիսաեզրափակչից առաջ պատասխանել է ՀԱՕԿ լրատվականի հարցերին:
[b]-Պարոն Գյոկչյան, ի՞նչ կասեք հավաքականի առաջին խաղի մասին, որը Մոլդովայի հետ էր:
[/b]
-Հայաստանի հավաքականը տարբեր կերպ սկսեց Եվրոպայի փոքր երկրների առաջնությունը: Մեր թիմը շատ լավ հանդիպում անցկացրեց Մոլդովայի հետ: Մենք բավականին լավ ուսումնասիրել էինք մրցակցին և գիտեինք նրանց թույլ և ուժեղ կողմերը: Վերլուծությունը տվեց իր արդյունքը և մենք հասկացանք իրենից ինչ է ներկայացնում Մոլդովայի հավաքականը: Մեր աշխատանքի արդյունքը եղավ վստահ հաշվով հաղթանակը:
[b]-Անդորրայի հետ խաղում մենք պարտվեցին: Ինչո՞ւ:
[/b]
-Մենք պարտվեցինք Անդորրային, քանի որ նրանք մեզ անակնակալի էին բերել: Շատ քիչ լուրեր ունեինք նրանց մասին: Թեպետ մենք հետևել էինք նրանց խաղին առաջին հանդիպման ժամանակ, սակայն այդ խաղում նրանց թիմը ներկայացել էր ոչ մարտական կազմով: Հանդիպումը ցույց տվեց, որ Անդորրան կազմակերպված թիմ է և ունի իսպանական ոճ: Անկախ դրանց, Հայաստանն կարող էր ավելի լավ խաղալ և հաջողության հասնել:
[b]-Հայաստանն ակնհայտ առավելությամբ հաղթեց Ուելսին, ինչպե՞ս ստացվեց այդպես:
[/b]
-Ուելսի դեմ խաղում բոլորը տեսան, որ ակնհայտ պայքար չկար: Թեպետ մեր հավաքականը շատ լուրջ էր տրամադրվել խաղին: Պարտությունից հետո մեծ էր ցանկությունը հաղթելու: Նախապատրասական փուլի ընթացքում Հայաստանը քիչ հանդիպումներ է անցկացրել և բացի այդ, թիմն առաջին անգամն է մասնակցում նմանատիպ միջազգային մրցաշարի: Բնական է այն, որ բասկետբոլիստները չեն կարող ամբողջ տարին հավաքականի հետ լինել: Ժամանակի հետ ամեն ինչ իր տեղն է ընկնում և թիմն էլ սկսում է աճել:
[b]-Ի՞նչ կասեք մեր կիսաեզրափակչի մրցակցի՝ Իռլանդիայի թիմի մասին:
[/b]
-Իռլանդիան կազմակերպված թիմ է, և ագրեսիվ բասկետբոլ է խաղում: Նրանք այս մրցաշարի լավագույն թիմերից մեկն են, բայց Հայաստանի հավաքակամը ևս այս մրցաշարի ֆավորիտներից է: Մենք ամեն ինչ անելու ենք Իռլանդիային հաղթելու համար: Հասցրել ենք վերլուծել նրանց և ձգտելու ենք նրանց հետ խաղում մեզ համար դրական արդյունքի հասնել:
Նմանատիպ նյութեր
1102 դիտում
17:54 24-11-2023
Մենք անելու ենք ամեն ինչ ՀԱՊԿ-ին լիարժեք հասկանալու և ամեն ինչ ՀԱՊԿ-ին հասկանալի դարձնելու համար․ Նիկոլ Փաշինյան
1287 դիտում
21:05 15-01-2015
Ամեն ինչ անելու ենք այսօր հաղթելու համար. Ռուբեն Նազարեթյան
Այս բաժնից
1501 դիտում
20:07 20-11-2024
Էլեն Բաբաջանյանը նվաճել է արծաթե մեդալ. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
4555 դիտում
09:52 20-11-2024
Ազգերի լիգա. հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցների վերջնական ցանկը
1432 դիտում
21:23 19-11-2024
Պատանի սուսերամարտիկները նվաճել են 4 մեդալ